Հունիսի 3-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն իջել են
Տնտեսություն
09:10 03/06/2024
Հայաստան

Հունիսի 3-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն իջել են

ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 3-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.034 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 391.19 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 386  դրամ է, վաճառքը՝ 389.5։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.52 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 427.16։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 419 դրամ է, վաճառքը՝ 423։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.20 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.44 է։

Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.23 դրամ, վաճառքը`4. 32։
 

Placeholder
Հունիսի 3-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն իջել են