Ջենիֆեր Լոպեսը Աֆլեքի նախկին կնոջը զգուշացրել է՝ «հեռու մնալ նրանից»
Մշակույթ
16:46 04/06/2024
Աշխարհ

Ջենիֆեր Լոպեսը Աֆլեքի նախկին կնոջը զգուշացրել է՝ «հեռու մնալ նրանից»

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը զգուշացրել է իր ամուսնու՝ Բեն Աֆլեքի նախկին կնոջը՝ Ջենիֆեր Գարներին, որ հեռու մնա նրանից։ Այս մասին գրում է Daily Express-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։ Ըստ հրապարակման, երգչուհին վրդովված է, որ իրենց ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին Աֆլեքը մտերմացել է նախկին կնոջ հետ և սկսել վստահել նրան անձնական գաղտնիքները։

Լոպեսը զայրացած է, որ նախկին ամուսնները հաճախակի են և ասել է, որ Գարների կարծիքի և խորհրդի կարիքը չունի։

«Բոլորը գիտեն, որ Բենն ու Ջենը (Գարները) ամուսնալուծությունից հետո էլ շատ մտերիմ են մնացել։ Նա վստահում է նրան բոլոր գաղտնիքները, նույնիսկ խորհրդակցում է Լոպեսի հետ խնդիրների մասին։

Ծանոթները հայտնում են, որ Ջեյ Լոն վրդովված է, որ Բենը դիմել է Ջենին խորհուրդների և հուզական աջակցության համար։ Նա ասել է, որ Գարների կարծիքի կարիքը չունի և զգուշացրել է նրան «հեռու մնալ Բենից»՝ շարունակվող խոսակցությունների ֆոնին, որ զույգը ամուսնալուծության եզրին է»,- գրում է թերթը։
 

Placeholder
Ջենիֆեր Լոպեսը Աֆլեքի նախկին կնոջը զգուշացրել է՝ «հեռու մնալ նրանից»