Աղետի գոտում ջրում ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել. ԱՆ
Առողջություն
12:33 05/06/2024
Հայաստան

Աղետի գոտում ջրում ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել. ԱՆ

Հեղեղումից անմիջապես հետո` առայսօր, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել:

Նախարարությունից հայտնում են՝ ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել: Մշտադիտարկման արդյունքները փաստում են` այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական շեղումները:

Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են  նաև  հողից և անկած կենդանիներից  նմուշառումներ կատարել, տեղում իրականացրել իրազեկում:

Placeholder
Աղետի գոտում ջրում ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել. ԱՆ