Արցախից բռնի տեղահանված 17 հազար երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ
Կրթություն, գիտություն
17:54 05/06/2024
Հայաստան

Արցախից բռնի տեղահանված 17 հազար երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 17 000 երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա հայտնել է, որ Քոլեջներում և ուսումնարաններում ունենք 1160, իսկ բուհերում՝ 2065 տեղահանված ուսանող: Ֆինանսական աջակցություն է տրվել նաև բռնի տեղահանված ընտանիքների այն ուսանողներին, որոնք Հայաստանի բուհերի, քոլեջների և ուսումնարանների ուսանողներ էին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Արցախից բռնի տեղահանված մանկավարժների համար գործարկվել է ուսուցիչների գործուղման ծրագիրը, որը նրանց հնարավորություն է տվել արտամրցութային կարգով աշխատել Հայաստանի մի շարք մարզային դպրոցներում: «Այս պահի դրությամբ 353 ուսուցիչ գործուղվել է մարզային բնակավայրերի դպրոցներ. աշխատավարձից բացի՝ նրանք ստանում են  30 տոկոս հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի որոշ համայնքներում՝ նաև լրացուցիչ 50000 դրամ հավելավճար: Որոշ ուսուցիչներ էլ աշխատանքի են անցել ընդհանուր հիմունքներով. ՀՀ դպրոցներում, ընդհանուր առմամբ, 500 ուսուցիչներ են աշխատում։

 

Placeholder
Արցախից բռնի տեղահանված 17 հազար երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ