ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամ է ապրում. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
Քաղաքական
17:10 05/06/2024
Աշխարհ

ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամ է ապրում. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլո Բորերոն, ելույթ ունենալով Բաքվի էներգետիկ ֆորումում, ասել է, որ Եվրամիությունը ներկայումս շատ լուրջ էներգետիկ ճգնաժամ է ապրում։

«ԵՄ-ն ներկայումս շատ լուրջ էներգետիկ ճգնաժամ է ապրում: Հաշվի առնելով դա՝ շատ կարևոր է դիվերսիֆիկացնել գազի մատակարարման ուղղությունները»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է նա:

«Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է գազի մատակարարման հարցում։ Ներկայումս շարունակվում են աշխատանքները Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ուղղությամբ»,- ասել  է Բորերոն։

 

Placeholder
ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամ է ապրում. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ