Իսկ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչներն ուղղակի չեն հայհոյում. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
13:12 05/06/2024

Իսկ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչներն ուղղակի չեն հայհոյում. Ժաննա Անդրեասյան

«Քանի որ կոռեկտության մասին խոսեցիք, եկեք մի կոռեկտության մասին էլ ես հարցնեմ ։ Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ձեր տեղակալը արգելել է երեխաներին երգել և հայհոյել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, խնդրում եմ հստակեցնել, թե այդ կոռեկտության հարցը քննարկվել է ձեր նախարարությունում, թե ոչ։ Թե այն մշակույթի հետ ոչ մի կապ չունի»,- ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարարին հարցրեց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ կարծես միջադեպի մասին հերքում չի եղել։

Մինչ այդ նախարարը հայտարարեց, որ ֆունկցիոնալ անգրագիտությամբ երեխաները 2015-ին 30 %-էին, իսկ 2019-ին դարձել են 20% և կրճատումը կազմում է 10%։ Արթուր խաչատրյանն էլ  Ժաննա Անդրեասյանին բացատրեց, որ 30-ի 10%-ը 20 չի լինում, այլ՝ 27։

Ի պատսխան այդ ճշգրտմանը՝ Անդրեասյանը Խաչատրյանին առաջարկեց հարցերը կոռեկտ ձևակերպել։

ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ փոխնախարարը այդ դեպքի առիթով տվել է բավական ծավալուն պարզաբանում։

«Այն ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ, և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ, այն իր խնդիրն է և այն բարդել որևէ այլ կառույցի վրա՝  ուղղակի անարդար է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը և հավելեց. «Ինչ վերաբերում է հայհոյանքներն, ապա դրանք հնչել են այլ կողմից և մեր ուղղությամբ, իսկ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչներն ուղղակի չեն հայհոյում»։

Placeholder
Իսկ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչներն ուղղակի չեն հայհոյում. Ժաննա Անդրեասյան