«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին մեկնել է Եվրոպա՝ արտագնա հանդիպումների
Օրվա մամուլ
08:53 05/06/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին մեկնել է Եվրոպա՝ արտագնա հանդիպումների

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը օրերս կրկին մեկնել է Եվրոպա՝ արտագնա հանդիպումների:

Օրակարգը նույնն է՝ արցախցիների՝ Արցախ վերադարձի համար միջազգային երաշխիքներ ստանալը:

Հանձնաժողովի կազմում ներգրավված են նաև ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Արտագնա հանդիպումներից հետո Վարդան Օսկանյանը կրկին կհանդիպի Արցախի կառավարության անդամների և պատգամավորների հետ:

Ինչպես ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, Վարդան Օսկանյանի և Արցախի իշխանությունների նախորդ հանդիպման ժամանակ, որը մայիսի 6-ին էր կայացել, Օսկանյանը գնահատել էր հանդիպման արդյունքները՝ միևնույն ժամանակ նշելով, որ դեռ շատ աշխատանք կա անելու ցանկալի արդյունքի հասնելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին մեկնել է Եվրոպա՝ արտագնա հանդիպումների