Ստեղծված իրավիճակում գործող կառավարությունը մտածում է շրջանառության հարկը վերացնելու մասին
Տնտեսություն
21:35 05/06/2024
Հայաստան

Ստեղծված իրավիճակում գործող կառավարությունը մտածում է շրջանառության հարկը վերացնելու մասին

Կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը:

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել շրջանառության հարկի համակարգին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին, ծավալվել է քննարկում հարկային քաղաքականության հարցերի շուրջ: 
Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է մոտիվացիաները ճիշտ ձևակերպել և ընդգծել, որ կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն դեֆորմացնում է տնտեսությունը, հարկային համակարգը, ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այն պետք է իրականացնել փուլային տրամաբանությամբ և գնալ միասնական մեկ հարկային համակարգի:

Ծավալված քննարկման արդյունքում կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը հարկային ոլորտի բարելավման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ «ՓՄՁ ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը Panorama.am-ին հայտնել էր, որ շրջանառության հարկը փոքր և միջին ձեռնարկատիրությանը աջակցելու համար է և այսօր այդ խթանը կառավարությունը վերացնում է, քանի որ ցանկանում է գործ ունենալ միայն խոշոր բիզնեսի հետ, բայց հանրապետությունում հիմնական աշխատատեղերը ՓՄՁ ներն են ապահովում։

Placeholder
Ստեղծված իրավիճակում գործող կառավարությունը մտածում է շրջանառության հարկը վերացնելու մասին