Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար
Քաղաքական
22:24 06/06/2024
Տարածաշրջան

Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար

«Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն ուղղակի անհնար կլինի»,-ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այդ մասին Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։

Նա ասել է, թե Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային պահանջներ ներկայացնի Ադրբեջանին և Թուրքիային։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, ապա մենք կարծում ենք, որ դեռևս կան մի քանի բաց հարցեր, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է»,-ասել է նա․

Հիշեցնենք, որ Ալիևը խաղաղության անհնարինության մասին է հայտարարում այն բանից հետո, երբ սահմանազատման քողի տակ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականության արդյունքում ձաղողել է և քանդել ՀՀ-ի ամենաուժեղ պաշտպանական գիծը Տավուշի հատվածում։

Placeholder
Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար