Բաթումում ձերբակալվել են մարդիկ, պարզվում է նրանց կապը ԻՊ-ի հետ
Իրավունք
13:20 06/06/2024
Տարածաշրջան

Բաթումում ձերբակալվել են մարդիկ, պարզվում է նրանց կապը ԻՊ-ի հետ

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչության գործի հետաքննության շրջանակներում Բաթումում ձերբակալել է երկրի երկու քաղաքացու և այժմ պարզում է նրանց հնարավոր կապը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, հայտնում են Պետական անվտանգության ծառայությունից։

Երկուսն էլ բերման են ենթարկվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

«Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Բաթումիի երկու կետերում, ձերբակալվածների բնակելի տներից առգրավվել են հրազեն, ատրճանակներ, նռնակներ, դրոշներ՝ «Իսլամական պետության» խորհրդանիշներով և հետաքննության համար կարևոր այլ ապացույցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պետական անվտանգության ծառայությունը նշել է, որ ակտիվորեն իրականացվում են հակաահաբեկչական միջոցառումներ՝ բացահայտելու ձերբակալվածների կապերը «Իսլամական պետության» հետ։

Placeholder
Բաթումում ձերբակալվել են մարդիկ, պարզվում է նրանց կապը ԻՊ-ի հետ