Կառավարությունը Կապանի մարզադաշտը հանրային գերակա շահ հռչակեց
Սպորտ
12:33 06/06/2024
Հայաստան

Կառավարությունը Կապանի մարզադաշտը հանրային գերակա շահ հռչակեց

«Նախագծով  առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գույքը, որի մի մասը սեփականություն է, շենք-շինություն է, հողն էլ համայնքային է, բոլորը միասին՝ որպես ընդհանուր գույք, գերակա շահ ճանաչել, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն բարեկարգել»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոյսնաը:

Նրա խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ ենթակառուցվածքները վերանորոգելու կամ հիմնովին կառուցելու կարիք կա:

«Բավականին լավ համալիր է, բայց այս խառը պատկանելությունը և առկա վիճակը կարծես հնարավորություն չեն տալիս համալիրը զարգացնել այնպես, որ իր նպատակին ծառայի»,-ասաց սանոյանը և նշեց, որ ընդունվող որոշմամբ կարողանան որպես գույքային միավոր գրանցելուց հետո  այն տարբեր ծրագրերում ընդգրկեն և Կապանում ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր՝ ոչ միայն ֆուտբոլի ստադիոն, այլև՝ մարզական ենթակառուցվածքներ:

Փաշինյանի խոսքով՝ 2018-ին, երբ Կապան էր այցելել, կապանցիները խնդրել են, որ ֆուտբոլը վերադառնա քաղաք, աբյց այնտեղի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, նրանց միջև եղած հակասությունների պատճառով երկար տարիներ մ ֆուտբոլային կյանքն ընդհատվել էր:

Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ Սյունիքում ֆուտբոլային երկու թիմ կա, որից մեկը՝ «Գանձասարը», բարձրագույն խմբում է, բայց Կապանում հնարավոր չէ անցկացնել բարձրագույն խմբի խաղեր, և թիմերը ստիպված կլինեն խաղալ Վայքում և կարևորեց  Կապանի մարզադաշտի համապատասխանեցումը պահանջներին:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ևս արձագանքեց. «Սա շատ սպասված իրադարձություն է Կապանի համար, որովհետև Կապանում մեծ թափով զարգանում է ֆուտբոլը»:
 

Placeholder
Կառավարությունը Կապանի մարզադաշտը հանրային գերակա շահ հռչակեց