Համաձայնագրով ամրագրվում է զենք, զինամթերք արտադրելու նպատակով  Հունաստանի հետ համագործակցությունը. Արման Սարգսյան
Քաղաքական
12:48 07/06/2024
Տարածաշրջան

Համաձայնագրով ամրագրվում է զենք, զինամթերք արտադրելու նպատակով Հունաստանի հետ համագործակցությունը. Արման Սարգսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության  հարցրեով մշտական հանձնաժողվը դրական եզրակացություն տվեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։

Այն զեկուցող պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտնեց, որ 2018 թվականին հայկական կողմը հունականին առաջարկել է միջպետական մակարդակով կնքել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, ինչին ի պատասխան, որը  ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ք. Աթենքում՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի և Սուրեն Պապիկյանի կողմից:
«Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն  ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:

Համաձայնագրի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար  կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով:

Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային  ժամանակացույցի հաստատում:
Համաձայնագրում ամրագրված է նաև դրա  մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը»,- ասվում է հիմնավորման մեջ:
 

Placeholder
Համաձայնագրով ամրագրվում է զենք, զինամթերք արտադրելու նպատակով Հունաստանի հետ համագործակցությունը. Արման Սարգսյան