«Ժողովուրդ». ՔՊ-ականները փոխքաղաքապետին դժգոհել են Երևանում առկա խնդիրներից
Օրվա մամուլ
08:34 07/06/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ականները փոխքաղաքապետին դժգոհել են Երևանում առկա խնդիրներից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՔՊ-ականները դժգոհ են Երևանում առկա խնդիրներից, մասնավորապես՝ գրեթե ամեն քայլափոխի հանդիպող փոսերից և տրանսպորտի խցանված վիճակից: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ նախաձեռնող խմբի նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Նիստին ներկա են եղել Երևանի փոխքաղաքապետեր Արմեն Փամբուխչյանը, Սուրեն Գրիգորյանը և ավագանու ՔՊ խմբակցության անդամները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը բավականին երկար է տևել, քննարկվել են մայրաքաղաքում առկա խնդիրները: Իշխանականները փոխքաղաքապետերին հիմնականում դժգոհել են այն բանից, որ Երևանում ամեն քայլափոխի փոսեր են, ինչը խոչընդոտում է երթևեկին, դժգոհություններ են հնչել նաև մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից:

ՔՊ-ական պատգամավորները նաև դժգոհել են, որ գրեթե ամեն օր բողոքներ են ստանում քաղաքացիներից դրա հետ կապված: Փոխքաղաքապետերն էլ իրենց հերթին արդարացել են ու վստահեցրել՝ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրները շուտ լուծեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ականները փոխքաղաքապետին դժգոհել են Երևանում առկա խնդիրներից