Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ. ԱԳՆ
Քաղաքական
23:16 07/06/2024
Աշխարհ

Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.

«Քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար:

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար:

Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»:
 

Placeholder
Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ. ԱԳՆ