Սաֆոնովի տեղափոխությունը ՊՍԺ կարող է ձախողվել
Աշխարհում
17:39 07/06/2024
Աշխարհ

Սաֆոնովի տեղափոխությունը ՊՍԺ կարող է ձախողվել

«Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի տեղափոխությունը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» կարող է չկայանալ։ Ազգային հավաքականի ֆուտբոլիստին արգելել են հեռանալ Ռուսաստանից։  Այս մասին գրում է Baza Telegram ալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ,  ելքի  սահմանափակելու որոշումն ընդունվել է հունիսի 6-ին։ Պատճառը 60 միլիոն ռուբլու չափով չվճարված ալիմենտն է։

Վեստի.ռու-ն գրում է, որ Մատվեյն այժմ գտնվում է Մինսկում, որտեղ ուրբաթ օրը կմասնակցի Ռուսաստանի ազգային հավաքականի և Բելառուսի ընտրանու ընկերական հանդիպմանը։

Ավելի վաղ հավաստի աղբյուրը հայտնել էր, որ Սաֆոնովն արդեն պայմանագիր է կնքել ֆրանսիական թիմի հետ մինչև 2029 թվականը, որի մասին փարիզցիները կհայտարարեն հունիսին։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտնել է, որ Մատվեյը բուժզննում է անցել ՊՍԺ-ում և միայն օրերս պայմանագիր կստորագրի։

Սաֆոնովը Կրասնոդարի շրջանավարտ է։ Թիմի կազմում Մատվեյը մասնակցել է 174 հանդիպման, որոնցում բաց է թողել 208 գոլ, 52 խաղում անառիկ է պահել դարպասը։ Դարպասապահը նաև 13 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։

Placeholder
Սաֆոնովի տեղափոխությունը ՊՍԺ կարող է ձախողվել