Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի հետ բանակցությունները պիտի լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան
«Այսօր Ադրբեջանի հետ որպես հարաբերություններ գոյություն չունեն՝ ոչ բանակցություններ, ոչ էլ հարաբերություններ»,- արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ասել է. «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, և իրական բանակցությունները պետք է տեղի ունենան իրական մարդկանց, իրական հարաբերությունների մեջ, ոչ թե իմիտացիոն սկզբունքով։ Այս ամբողջ հարաբերությունները պետք է տեղի ունենան օրինակելի օրակարգով, սեղանին դրված խնդիրների արծարծումով, խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական ձգտումով, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի, հնարավորություններից օգտվելու միջոցով։
Կարևոր հանգամանք՝ այս բանակցությունները պետք է տեղի ունենան երաշխավորների առկայությամբ, որի լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»։