Պուտինին առաջարկվել է Չիլինգարովի անունով կոչել Հյուսիսային ծովային ճանապարհը
Աշխարհում
11:36 10/06/2024
Աշխարհ

Պուտինին առաջարկվել է Չիլինգարովի անունով կոչել Հյուսիսային ծովային ճանապարհը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝  խնդրելով Հյուսիսային ծովային ճանապարհը բևեռախույզ, ԽՍՀՄ և ՌԴ հերոսի կոչման Արթուր Չիլինգարովի անունով կոչել։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

Ականավոր հայազգի գործիչը մահացել է 84 տարեկանում՝ հունիսի 1-ին։

«Խնդրում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հանձնարարել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը աշխատել Հյուսիսային ծովային երթուղին Արթուր Չիլինգարովի անունով անվանակոչելու հարցով»,- ասվում է դիմումում։

Փաստաթղթում նշվում է, որ Չիլինգարովն անգնահատելի ներդրում է ունեցել Երկրի բևեռային շրջանների ուսումնասիրության, ինչպես նաև Հյուսիսային ծովային ճանապարհի իրավական կարգավիճակի զարգացման և ամրապնդման գործում։

 

Placeholder
Պուտինին առաջարկվել է Չիլինգարովի անունով կոչել Հյուսիսային ծովային ճանապարհը