«Ժողովուրդ». ՔԿ-ում նոր նշանակումները ինչ հետևանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա
Օրվա մամուլ
09:05 11/06/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔԿ-ում նոր նշանակումները ինչ հետևանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա

«Ժողովուրդ» թերթը գրում  է.

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությանը զուգահեռ՝ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների պաշտոնների բարձրացման գործընթացը։

Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:

Թե նշանակումները ինչ հետևանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա, ցույց կտան իրադարձությունները։ Փաստ է մեկ բան՝ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». ՔԿ-ում նոր նշանակումները ինչ հետևանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա