«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի որդին փորձագետից արագ «վերածվել» է բաժնի պետի
Օրվա մամուլ
09:15 12/06/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի որդին փորձագետից արագ «վերածվել» է բաժնի պետի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «նախկին թալանչիների» ժամանակ զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն ՆԳ համակարգում և կարծես մինչև 2018 թվականը ոչ մի անգամ բարձրաձայն կամ ցածրաձայն չի դժգոհել առկա բարքերից։

Փոխարենը այժմ, մասնավորապես նրա որդին՝ փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարևորագույն բաժիններից մեկի պետի, աշխատավարձն էլ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 1.2 միլիոն դրամով։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի ստել` «Ապագա կա՛»։ Եվ այդ ապագան ՔՊ-ականների համար է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի որդին փորձագետից արագ «վերածվել» է բաժնի պետի