«Հրապարակ»․ Փողի խնդիր է առաջացել, գրություններ են հասցեագրվել պետական գերատեսչություններին
Օրվա մամուլ
09:19 12/06/2024
Հայաստան

«Հրապարակ»․ Փողի խնդիր է առաջացել, գրություններ են հասցեագրվել պետական գերատեսչություններին

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Մեր տեղեկություններով, վարչապետի աշխատակազմից երեկ գրություններ են հասցեագրվել պետական մի շարք գերատեսչությունների՝ տեղեկացնելով բյուջեի կատաստրոֆիկ վիճակի մասին։ Կառավարությունն առաջարկել է բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը կրճատել, կապիտալ ծրագրերը հետաձգել, քանի որ ֆինանսական խնդիրների առջև են կանգնած:

Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի որ ուղղությունները հնարավոր չէ չիրականացնել` միայն դրանք շարունակել, քանի որ կառավարության ընդունած բազում որոշումների ֆինանսավորման հարցում խնդիրներ կան։

Կառավարության մեր աղբյուրները մատնանշում են, որ, դիցուք, ՊՆ ծառայողների, ուսուցիչների ատեստավորման ծրագրերը, 2024-2027 թթ․ պետական միջնաժամկետ ծրագրով ամրագրված քաղաքականությունը հնարավորություն չի տալիս հիշյալ ծրագրերը լիարժեք իրականացնելու, ուստի տեղեկացրել են՝ եթե չկրճատեն այլ ծախսերը, ապա կառավարությունը խնդիր է ունենալու անգամ արդեն ատեստավորվածներին վճարելու մասով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ»․ Փողի խնդիր է առաջացել, գրություններ են հասցեագրվել պետական գերատեսչություններին