Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսական աճի տեմպը դանդաղել է, սակայն շարունակել է մնալ բարձր. Մարտին Գալստյան
«Թեև արտաքին բարձր պահանջարկի աստիճանական նվազման հետևանքով տնտեսական աճի տեմպը դանդաղել է, սակայն շարունակել է մնալ բարձր»,- Այսօր ԱԺ-ում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ տնտեսական աճի բարձր մակարդակին նպաստել են դեպի Հայաստան աշխատուժի, ֆինանսական և կապիտալի ներհոսքի, զբոսաշրջության զգալի աճի, ինչպես նաև Հայաստանից արտահանման պահանջարկի ավելացման միտումները։
ԿԲ նախագահը հայտնեց, որ 2023 թվականի տնտեսական աճը կազմել է 8.7 %, ինչին նպաստել է հիմնականում շինարարության, առևտրի և ծառայությւնների ոլորտներում գրանցված բարձր ցուցանիշները։