Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի մեջ պահելը համարում եմ քաղաքական հետապնդում․ Շահրամանյան
Քաղաքական
20:03 13/06/2024

Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի մեջ պահելը համարում եմ քաղաքական հետապնդում․ Շահրամանյան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքը երկարաձգելու  գործով դատական նիստն է ընթանում։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նրան կալանքի մեջ պահելը համարում է քաղաքական հետապնդում՝ կապված Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը միանալու կամ աջակցելու հետ։

«Արցախցին, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, իրավական և բարոյական բոլոր իրավունքներն ունի մասնակցելու իր նախընտրած շարժմանը և արտահայտել կարծիք, քանի որ մենք համարում ենք, որ Արցախի քաղաքացիները հանդիսանում են նաև ՀՀ քաղաքացիներ, ունեն համապատասխան անձնագրեր՝ չնայած Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշմամբ մեզ համարել է հատուկ պաշտպանության ենթակա անձինք»,- նշեց Շահրամանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։

 

Placeholder
Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի մեջ պահելը համարում եմ քաղաքական հետապնդում․ Շահրամանյան