Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Դասական կիթառի հանրապետական մրցույթ
Մշակույթ
15:57 13/06/2024
Հայաստան

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Դասական կիթառի հանրապետական մրցույթ

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Դասական կիթառի հանրապետական մրցույթ՝ Primavera Foundation of Armenia-ի կողմից:  Մրցույթը կիրականացվի 2024թ.-ի հունիսի 17-20-ը՝ Իջևանում, Գյումրիում և Երևանում:

Բոլոր մասնակիցները կստանան հիշարժան մրցանակներ, տարիքային բոլոր խմբերի հաղթողներին կշնորհվեն հատուկ մրցանակներ D’ADDARIO & CO միջազգային ընկերության կողմից, ինչպես նաև ուսումնական ձեռնարկներ: Դրամական պարգևներ կստանան բարձր տարիքային խմբի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի հաղթողների ուսուցիչները:
Մրցույթի ժյուրիի նախագահն է դասական կիթառի ուսուցիչ, պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակի Նունե Բադալյանը:

Դասական կիթառի 1-ին հանրապետական մրցույթն իրականացվում է Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի համագործակցության արդյունքում: 

Primavera Foundation of Armenia-ից հայտնում են, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը և մրցանակաբաշխության արարողությունները կկայանան հունիսի 17-ին Գյումրիում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում և Իջևանում՝ Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում, իսկ հունիսի 18-ին Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Հունիսի 19-ին տեղի կունենա «բաց դաս»›՝ ժյուրիի անդամների կողմից: Հունիսի 20-ին կկայանա եզրափակիչ փուլը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

 

Placeholder
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Դասական կիթառի հանրապետական մրցույթ