Հնարավոր է` ավելի վաղ կարողանանք սկսել  երկաթուղու շահագործումը. Գնել Սանոսյան
Հասարակություն
12:54 14/06/2024
Հայաստան

Հնարավոր է` ավելի վաղ կարողանանք սկսել երկաթուղու շահագործումը. Գնել Սանոսյան

«Երկաթուղու հետ կապված աշխատանքները բավականին լավ տեմպով են առաջ գնում, և, հնարավոր է` ավելի վաղ կարողանանք սկսել շահագործումը, քան մտածում էինք»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով ջրհեղեղի  հետևանքների վերացման աշխատանքներ։

Նա հավանական համարեց, որ երկաթուղին կբացվի առաջիկա օրերին, բայց կգործի որոշակի սահմանափակումներով:

Սանոսյանի տեղեկացմամբ՝ գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը 98-99 %-ով վերականգնված են, որոշ հատվածներում միայն տեխնիկական կամ անվտանգային նկատառումներով պայմանավորված  միացված չեն։

Նա վստահեցրեց, որ ոռոգման հետ կապված հիմնական խնդիրներն առաջիկայում կլուծվեն: Ժամանակավոր կամուրջների կառուցման մասով աշխատանքը ևս շարունակվում է:

Սանոսյանը հայտնեց, որ խնդիր կա բեռնատարների տեղաշարժի համար, քանի որ ժամանակավոր կամուրջը հիմա մարդատարների կամ միջին ծանության մեքենաների համար է:

«Երեկ, կարծես, վերջնական լուծումներ ունեցանք, խմբերը վերադարձան: Հոբարձիի կամրջի ժամանակավոր լուծումն ենք գտել, թե ինչպես անել, և, հավանաբար, վաղվանից կսկսենք աշխատանքը»,-ասաց  ՏԿԵ նախարարը:
 

Placeholder
Հնարավոր է` ավելի վաղ կարողանանք սկսել երկաթուղու շահագործումը. Գնել Սանոսյան