Սուրեն Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քաղաքական
14:55 14/06/2024
Հայաստան

Սուրեն Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել.

«Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել:

Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է:

Ես իմ ուղուց չեմ շեղվելու»։

Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրի մասին հունիսի 12-ին ԱԺ-ի  մոտ տեղի ունեցած բախումներից հետո երկար ժամանակ որևէ հստակ տեղեկություն չկար։ 

Placeholder
Սուրեն Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել