Հունիսի 14-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
Տնտեսություն
09:18 14/06/2024
Հայաստան

Հունիսի 14-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել

ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.30 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.71 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 393.05 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 388  դրամ է, վաճառքը՝ 392։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.16 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 427.69։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 423։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.85 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.57 է։

Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.2 դրամ, վաճառքը`4. 37։

Placeholder
Հունիսի 14-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել