«Հրապարակ». Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև սև կատու է անցե՞լ
Օրվա մամուլ
09:05 15/06/2024
Հայաստան

«Հրապարակ». Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև սև կատու է անցե՞լ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև սև կատու է անցել։ Սամսոնյանը համաձայն չէ կուսակցության՝ նախագահի կողմից վարվող քաղաքական գծին և կարծում է, որ պետք է հստակ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում: Նա բացահայտ աջակցություն է հայտնել շարժմանը։ Մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ թեժ խոսակցություն է եղել կուսակցական ակտիվում, որի արդյունքում Սամսոնյանը ԼՀԿ-ն լքելու որոշման մասին է հայտնել։ Սամսոնյանը գրե՞լ է դիմում, թե՞ ոչ՝ երեկ հարցրինք կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին, ով պատասխանեց, թե չի մեկնաբանում այդ տեղեկությունները։

Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական ուժերի համատեղ հանդիպմանը, սակայն որոշակի վերապահումներ ուներ շարժման նկատմամբ: Մարուքյանը նախապայման էր առաջ քաշում՝ հայտարարվի, որ շարժման հաջողության դեպքում նախկինները չեն վերադառնալու, նոր իրենք կմիանան։ Մինչդեռ Անի Սամսոնյանին կարելի էր հաճախ տեսնել սրբազանի հանրահավաքներում: Եվ Տավուշից Երևան շարժվելու մասին սրբազանի հայտարարությունից րոպեներ անց էլ նա իր էջում գրել էր. «Սրբազանին սպասում ենք Երևանում»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև սև կատու է անցե՞լ