Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը
Հասարակություն
19:54 15/06/2024
Հայաստան

Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել  ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ։
Նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝

 զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները,

ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ։

Placeholder
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը