Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը
Հասարակություն
21:32 15/06/2024
Հայաստան

Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը

Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ ճանապարհին ընթանում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ:

Սյունիքի մարզպետարանի կողմից անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվել` մաքրման  գործընթացն արագ իրականացնելու համար:

Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ նախնական կանխատեսումներով մաքրման աշխատանքները կավարտվեն վաղը  և ճանապարհը կրկին բաց կլինի երթևեկության համար:

 

Placeholder
Սելավի հետևանքով փակվել է Շուռնուխ տանող նորակառույց ճանապարհը