Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց
Համացանց
19:47 15/06/2024
Աշխարհ

Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի՝ մշտապես նյարդային վիճակում լինելուց ու ծխելուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հրապարակման ինսայդերը հայտնել է, որ Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ հարաբերությունները փրկելուց։

«Բենը հիանալի տղա է, բայց նա կարող է տխուր լինել և փչացնել տրամադրությունը: Ամբողջ աշխարհը դա տեսավ անցյալ տարի Գրեմմիի ժամանակ արված լուսանկարներում, նա ընդհանրապես չժպտաց: Նա անդադար ծխում է, անտեղի խոսքեր է նետում  և կարծես հավերժ նյարդայնացած է: Հիանալի ռեժիսոր և դերասան, բայց, գիտեք, նրա հետ այնքան էլ ուրախ չէ: Չնայած նա հրաշալի հայր է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պատմել է ինսայդերներից մեկը:

Placeholder
Ինսայդեր. Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց