Չընկնել անտրամաբանական ամեն ինչը մրցույթի դնելու մոլուցքի մեջ. Ավինյանը խրախուսում է մեկ անձից գնումները
Հասարակություն
10:45 17/06/2024
Հայաստան

Չընկնել անտրամաբանական ամեն ինչը մրցույթի դնելու մոլուցքի մեջ. Ավինյանը խրախուսում է մեկ անձից գնումները

«Այս տեսակ աշխատանքները շատ կարևոր են, որ մենք չընկնենք այսպես ասած բյուրոկրատական անվերջանալի վախերի և անտրամաբանական ամեն ինչը մրցույթի դնելու մոլուցքի մեջ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին դիեմց Տիգրան Ավինյանը։

Նա բացատրեց, որ ունեն փոսալցման աշխատանքներ, որոնց տեխհսկողության պայամանգրերն ինչ-որ պատճառով լուծարվել են, քանի որ փոխկապակցված են եղել սև ցուցակում եղած մեկ այլ փոխկապակցված ընկերության հետ։

«Ունենք իրավիճակ և ինձանից ուղիղ հանձանարարական պետք չէ, որ դուք հայտ ներկայացնեք մեկ անձից ուղիղ գնումներ իրականացնելու համար, որովհետ սա հենց այն դեպքն է, որ կա հրատապություն, որովհետև աշխատանքները կանգնել են»,- ասաց Ավինյանը։

Նա նաև դիմեց վարչական շրջանների ղեկավարներին և ասաց, որ եթե իրենց մոտ էլ տեխհսկողության պայմանագրերը խզված են, դիմեն մեկ անձից գնման տարբերակին։

«Հրատապության հիմքով՝ մեկ անձից գնում, պարզ ա՞»,- հանձնարարեց Ավինյանը։
 

Placeholder
Չընկնել անտրամաբանական ամեն ինչը մրցույթի դնելու մոլուցքի մեջ. Ավինյանը խրախուսում է մեկ անձից գնումները