Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ից
Տարածաշրջան
17:25 17/06/2024
Տարածաշրջան

Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ից

Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

«Հունիսի 24-ից Երևան-Բաթումի-Երևան երթուղիով երկու օրը մեկ գնացք կգործի»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Շաբաթ օրը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ Ռուսաստանը օգնության է հասել Հայաստանին և ռեկորդային ժամանակում վերականգնել ջրհեղեղից ավերված Վրաստանի հետ երկաթուղային կապը։ Նրա խոսքով, Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղին երկիր է կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման հիմնական ալիքն է, և դրա երկարատև խափանումը կարող է ամենալուրջ բացասական հետևանքներն ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու հարցում։

Նա նշել է, որ ռուս մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ միասին շուրջօրյա աշխատել են՝ վերականգնելու բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղու հատվածը։ Վթարային վերականգնման աշխատանքների ֆինանսավորումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունը՝ երկրի ղեկավարության որոշմամբ։

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է փոխանցվել 2008 թվականի փետրվարին։ Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով»,-ասվում է լուրում։

Placeholder
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ից