Ռուսական ավիաընկերությունը Սոչի-Երևան շաբաթական չվերթների թիվը կհասցնի երեքի
Աշխարհում
12:32 18/06/2024
Աշխարհ

Ռուսական ավիաընկերությունը Սոչի-Երևան շաբաթական չվերթների թիվը կհասցնի երեքի

«Ազիմուտ» ավիափոխադրողը հուլիսի 7-ից կսկսի շաբաթական երեք չվերթ իրականացնել Սոչի-Երևան ուղղությամբ։ Ավիաընկերությունը հայտարարել է կիրակի օրերին թռիչքների մեկնարկի մասին։

Թռիչքի ժամանակահատվածը կկազմի մեկուկես ժամ։ Ավիափոխադրողը ամռանը Սոչի-Երևան թռիչքներ է իրականացնում նաև երեքշաբթի և հինգշաբթի օրերին։

Օդանավակայանի սեզոնային չվացուցակի համաձայն՝ դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքներ են իրականացնում «Ռոսիա», «Ազիմուտ», «Հայկական ավիաուղիներ», «Ռեդ Վինգս» և «ՖլայՕն Արմենիա» ընկերությունները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Վեստի Սոչի»-ն, Երևանը «առողջարան-օդանավակայանի» ամենապահանջված միջազգային ուղղություններից մեկն է։ Սոչիից ամեն օր օդանավեր են թռչում Հայաստանի մայրաքաղաք
 

Placeholder
Ռուսական ավիաընկերությունը Սոչի-Երևան շաբաթական չվերթների թիվը կհասցնի երեքի