Մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը
Կրթություն, գիտություն
10:27 18/06/2024
Հայաստան

Մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը

Այսօր բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի երրորդ օրն է։

Հանրապետության 37 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնում «Մաթեմատիկա» առարկայից։  Կենտրոններից 24-ը մարզերում է, 13-ը՝ Երևանում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ դիմորդներից մայրաքաղաքում քննություն է հանձնելու 1932, մարզերում՝ 3040 հոգի, ընդամենը՝ 4972: 

Նա նաև հայտնել է, որ ճիշտ պատասխանները հայտինի կլինեն ժամը 16։00֊ից, գնահատականները` հունիսի 23֊ին, բողոքարկումը` 24-ին, ժամը 9։00-18։00-ն։

 

 

Placeholder
Մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը