Մբապե. Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում
Աշխարհում
16:43 19/06/2024
Աշխարհ

Մբապե. Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն լուսանկար է հրապարակել Եվրոպայի առաջնությունից։ Ավստրիայի հետ խաղի (1:0) 91-րդ րոպեին ֆուտբոլիստը փոխարինվել է վնասվածքի պատճառով։

«Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում»,- գրել է Մբապեն։

Հետազոտության ժամանակ բժիշկները Կիլիան Մբապեի մոտ քթի կոտրվածք են ախտորոշել։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնել է, որ հարձակվողը վիրահատության կարիք կունենա։

Ֆրանսիայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը «Եվրո-2024»-ում  կանցկացնի հունիսի 21-ին Հոլանդիայի հետ։

Placeholder
Մբապե. Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում