Մահացել է նկարիչ, դիզայներ Եգոր Զայցևը
Աշխարհում
12:59 20/06/2024
Տարածաշրջան

Մահացել է նկարիչ, դիզայներ Եգոր Զայցևը

Մոսկվայում 65 տարեկանում մահացել է հայտնի մոդելյոր, Եգոր Զայցևը։ Նա Վյաչեսլավ Զայցևի որդին է՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Նա մահացել է հունիսի 19-ին՝ Սլավա Զայցևի Նորաձևության տան հիմնելու տարեդարձի օրը։ Այն  բացվել է ավելի քան 40 տարի առաջ Մոսկվայում։

Կրտսեր  Զայցևը ստեղծել է հագուստի իր մի քանի հավաքածու: Նրա ամենալուրջ աշխատանքներից է Ռուսաստանի հավաքականի համազգեստը 2016-ին Բրազիլիայում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ։

Նա նաև մոդելային գործակալության գեղարվեստական ղեկավարն էր և հիմնել էր հագուստի իր բրենդը՝ Yegorzaitsev:

Նրա ձեռքի գործն են անձրևանոցային վերնաշապիկները, փոխակերպվող կիսաշրջազգեստները և այլն։

Placeholder
Մահացել է նկարիչ, դիզայներ Եգոր Զայցևը