Էկվադորն ամբողջությամբ հոսանքազրկվել է
Աշխարհում
08:20 20/06/2024
Հայաստան

Էկվադորն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է։ Երկիրն ամբողջությամբ հոսանքազրկված է, 18 մլն մարդ մնացել է առանց լույսի։

CTV փոխանցմամբ, Էկվադորի էներգետիկայի նախագարար Ռոբերտո Լուկը հայտարարել է, որ տեղի է ունեցել մեծ վթար, վնասվել է էլեկտրասնուցման գիծը։

Փողոցներում չեն աշխատում լուսացույցները, խնդիրներ կան նաև հեռախոսային կապի հետ։ Իրավիճակն ավելի է սրվում ջրամբարներում ջրի ցածր մակարդակի պատճառով։

Սոցցանցերում մարդիկ բողոքում են։ «Նոր Էկվադորում չկա ոչ հոսանք, ոչ անվտանգություն, ոչ էլ զբաղվածություն»,-գրել է բնակիչներից մեկը։

Placeholder