«Ավտոբուսի գործով» հաջորդ դատական նիստին փաստաբանը միջնորդություն կներկայացի ՍԴ
Իրավունք
19:14 20/06/2024
Հայաստան

«Ավտոբուսի գործով» հաջորդ դատական նիստին փաստաբանը միջնորդություն կներկայացի ՍԴ

Սամվել Վարդանյանի՝ հայտնի  «ավտոբուսի գործով» հերթական դատական նիստն է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց  փաստաբան Ռուբեն Մելիքյանը ։

Նա հիշեցրեց, որ դատարանը որոշել էր անփոփոխ թողնել խափանման միջոցները, այդ թվում ՝ տնային կալանքը։ Դատական ակտի հետ համաձայն չլինելով փաստ  բողոքարկվել է և սպասում են դատարանի որոշմանը։

«Այս հոդվածը, որով դատվում էր լուսահոգի Արմեն Գրիգորյանը, Նարեկ Մալյանը և էլի մի քանի նման գործեր։ Սամվել Վարդանյանն էլ այս շարքում դարձավ հերթականը, որի նկատմամբ փորձ է արվում կիրառել։ Այս հոդվածը ստեղծված չի եղել այն բանի համար, որ քաղաքական իշխանությանը պաշտպանի կոշտ քննադատությունից։ Այս հոդվածի իմաստը՝ փոքրամասնությանը մեծամասնությունից պաշտպանելն է՝ ռասսայական, ազգային և կրոնական խրտականության մասով։ Առանց այն էլ բերետների  բանակը կողքը՝ իր հանցավոր բանդայով»,- ասաց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, Մելիքյանը նշեց, որ դատական նիստը դռնփակ էր, որի պատճառների մասին չի կարող խոսել։ Սակայան արձանգրում է հետևյալը․ « Ողջունելի է, որ դատարանը կողմերի հետ քննարկում է հարցեր։ Եվ, երկրորդ, փաստենք, որ դատարանը որոշեց դատական նիստը շարունակել դռնբաց։ Հետևաբար հաջորդ նիստը, որը նշանակվել է հուլիսի 3-ին, շարունակվելու է նախնական դատալսումները, լինելու են դռնբաց»։

Մելիքյանը նաև հայտնեց, որ հաջորդ դատական նիստին ներկայացնելու է Սահմանադրական դատարան միջնորդություն։

«Հետաքրքիր դատավարություն է լինելու։ Պետք է ցույց տալ, թե որոնք են քաղաքացու ազատության սահմանները, իշխանության ներկայացուցչի սահմանները որոնք են»,- ասաց նա։

Սամվել Վարդանյանի  գործով հերթական դատական նիստն էր։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդյանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։
 

Placeholder
«Ավտոբուսի գործով» հաջորդ դատական նիստին փաստաբանը միջնորդություն կներկայացի ՍԴ