Ահազանգեր են ստացվում Հայաստանի  որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ
Հասարակություն
13:04 20/06/2024
Հայաստան

Ահազանգեր են ստացվում Հայաստանի որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ

Վերջին օրերին շրջակա միջավայրի նախարարություն ահազանգեր են ստացվում հանրապետության որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ պատասխանատու կառույցն Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն է։

«Կենտրոնի մասնագետները քաջատեղյակ են խնդրից, և արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբն իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու  և մշտադիտարկման աշխատանքներ։ 

Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի  միջոցառումներ, այդ իսկ պատճառով՝ խորհուրդ է տրվում մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց»,- նշում են նախարարությունից։ 

Placeholder
Ահազանգեր են ստացվում Հայաստանի որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ