Թասմագամբետովը հույս ունի, որ Հայաստանը «դեռ կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում
Քաղաքական
12:38 21/06/2024
Աշխարհ

Թասմագամբետովը հույս ունի, որ Հայաստանը «դեռ կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա ՀԱՊԿ-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում։ 

Թասմագամբետովը նաև հույս է հայտնել, որ Երևանը «այնուամենայնիվ, կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում և պաշտոնական որոշում կկայացնի «կազմակերպության մաս լինել, թե չլինել»։

Placeholder
Թասմագամբետովը հույս ունի, որ Հայաստանը «դեռ կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում