Միխայիլ Եֆրեմովին կառաջարկեն ազատ արձակել ռազմական գործողությանը մասնակցելու դիմաց
Իրավունք
13:04 22/06/2024
Աշխարհ

Միխայիլ Եֆրեմովին կառաջարկեն ազատ արձակել ռազմական գործողությանը մասնակցելու դիմաց

Ռուս հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովին, որը ութ տարվա ազատազրկման է դատապարտվել խմախ վիճակում մեքենա վարելու համար, պայմանական վաղաժամկետ ազատման կառաջարկվի՝ Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնակցելու դիմաց։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։

Ըստ աղբյուրի,  «Ռուսաստանի վետերանները» նամակ են պատրաստում Բելգորոդի քննչական մեկուսարան, որտեղ դերասանը կրում է իր պատիժը, որում նրան կառաջարկեն ազատ արձակման այս տարբերակը։

«Պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշումը կայացնում է դատարանը, բայց Միխայիլ Եֆրեմովը պետք է իմանա, որ կարող է լիովին հույս դնել մեր միջնորդության վրա, եթե կամավոր դառնալու ցանկություն հայտնի», - Shot-ին ասել է շարժման նախագահ Իլդար Ռեզյապովը։

Նրա խոսքով, Եֆրեմովն արդեն կրել է իր պատժի կեսից ավելին, բազմիցս զղջացել է ու վերանայել իր հայացքները կյանքի վերաբերյալ։

Դերասանի նախկին փաստաբան Էլմար Փաշաևը, ով, ըստ հեռուստաալիքի, գտնվում է ռազմական գործողության գոտում, ասել է, որ Եֆրեմովին դժվար թե աշխատանքի ընդունեն առաջին գծում իր առողջական վիճակի պատճառով, բայց միգուցե նրա համար անելիք գտնեն սահմանամերձ գոտում։
 

Placeholder
Միխայիլ Եֆրեմովին կառաջարկեն ազատ արձակել ռազմական գործողությանը մասնակցելու դիմաց