Մբապեն ՊՍԺ-ից պահանջում է վճարել 100 միլիոն եվրո պարտքը
Աշխարհում
13:14 22/06/2024
Աշխարհ

Մբապեն ՊՍԺ-ից պահանջում է վճարել 100 միլիոն եվրո պարտքը

«Պարի Սեն Ժերմենը» նախկին հարձակվող Կիլիան Մբապեին պարտք է մոտ 100 միլիոն եվրո: Այս մասին գրում է L'Equipe-ը։

Աղբյուրի համաձայն, փարիզյան ակումբը 25-ամյա ֆրանսիացուն աշխատավարձ կամ բոնուսներ չի վճարել 2024 թվականի ապրիլից։ sport.ru-ի հաղորդմամբ, Մբապեի փաստաբաններն արդեն պաշտոնական հարցում են ուղարկել ՊՍԺ՝ պահանջելով վճարել պարտքը։

Այս ամառ Մբապեն ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։

Placeholder