Արկանզասում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի
Աշխարհում
09:59 23/06/2024
Աշխարհ

Արկանզասում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի

ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի, ևս ինը վիրավովել են։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնել է CBS-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը։

Ուրբաթ օրը ոստիկանությունը հաղորդել է Ֆորդայս քաղաքի մթերային խանութում հրաձգության հետևանքով երկու զոհի և ութ վիրավորի մասին: Հաղորդվում է, որ վիրավորների թվում կա մեկ ոստիկան։ Կրակողը ծանր վիրավորվել է և բերման է ենթարկվել։

«Չորս մարդ զոհվել է, ինը վիրավորվել ուրբաթ օրը տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տուժածների թվում կան երկու ոստիկաններ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Placeholder
Արկանզասում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի