Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին
Քաղաքական
14:57 23/06/2024
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին հավատարիմ է «ռազմավարական համբերությանը» Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձի հարցում։ Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ Բեռլինում ունեցած նրա ելույթի մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կոբախիձեի խոսքով, այս ռազմավարության իրականացման արդյունքում Վրաստանը կդառնա «միասնական և ամբողջական պետություն»։ Որպես օրինակ՝ նա բերեց Գերմանիան, որը տասնամյակներ շարունակ «համբերությամբ սպասում էր վերամիավորմանը»։

«Մենք նաև հավատարիմ ենք ռազմավարական համբերության քաղաքականությանը և վստահ ենք, որ մեր քաղաքականությունն ի վերջո կիրականացնի Վրաստանի երազանքը, վրացիների երազանքը, և Վրաստանը կդառնա միասնական և ամբողջական պետություն»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը։

Մինչ այս Կոբախիձեն ասել էր, որ Վրաստանը ծրագրում է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնել իր կազմ և 2030 թվականին դառնալ Եվրամիության (ԵՄ) անդամ։
 

Placeholder
Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին