Հորբատեղ գյուղում  տեղի է ունեցել սողանք, ավտոճանապարհը փակվել է
Հասարակություն
17:56 24/06/2024
Հայաստան

Հորբատեղ գյուղում տեղի է ունեցել սողանք, ավտոճանապարհը փակվել է

Հունիսի 24-ին, ժամը 07։34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հորբատեղ գյուղի 9-րդ փողոցում տեղի է ունեցել սողանք, ճանապարհը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք (մոտ 80 խմ)․ ավտոճանապարհը փակվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Placeholder
Հորբատեղ գյուղում տեղի է ունեցել սողանք, ավտոճանապարհը փակվել է