Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, դարձել է այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխը. Մանուկ Սուքիասյան
Քաղաքական
11:01 25/06/2024
Հայաստան

Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, դարձել է այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխը. Մանուկ Սուքիասյան

«Դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հարավ-Արևմտյան թաղամասը պետք է ազատել Ալեքսանյան Սամվելի տիրապետությունից, թաղամասն Օսվենցիմ է դարձել, բայց կառավարության նիստով Ալեքսանյանի կնոջը տալիս են ներկրման արտոնություն , այստեղ չզեկուցվող հարցով տրվում է հերթական շինթույլտվությունը, նախանցած նիստին նույնպես շինթույլտվություն տրվեց»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա քննադատեց երևույթը, որ բազմաթիվ հարցեր ավագանու նիստում առանց զեկուցման են ընդունվում և երևանցին տեղյակ չի լինում, թե ում և ինչ արտոնություն և շինարարության թույլտվություն է տրվում։

«Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, դարձել է այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխը»,- Հայտարարեց Սուքիասյանը և  հիշեցրեց, որ 200 ապօրինի գույքի հարցով անցնող Գագիկ Խաչատրյանը ևս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում Երևանում։

Placeholder
Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, դարձել է այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխը. Մանուկ Սուքիասյան