Ռեժիսոր Կարեն Շահնազարովն արձագանքել է Ուկրաինայում իր դեմ քրեական գործ հարուցելուն
Իրավունք
14:41 26/06/2024
Աշխարհ

Ռեժիսոր Կարեն Շահնազարովն արձագանքել է Ուկրաինայում իր դեմ քրեական գործ հարուցելուն

Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար և ռեժիսոր հայազգի Կարեն Շահնազարովն արձագանքել է Ուկրաինայում իր դեմ քրեական գործ հարուցելուն՝ ՌԴ կողմից հատուկ ռազմական գործողությանն աջակցելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է «Абзац».

«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում այս ամենը։ Ես ոչինչ չեմ ուզում իմանալ այս մասին, և այստեղ մեկնաբանելու բան էլ չկա»,- պատասխանել է նա։

Հիշեցնենք՝  նախօրեին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Կարեն Շախնազարովը կասկածվում է ՔՕ կոնկրետ հոդվածը խախտելու մեջ։ Գերատեսչությունից ասել են, որ կինոռեժիսորը  համակարգված կերպով արտահայտել է իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ռուսական հատուկ գործողության և դրանով իսկ ձևավորել հասարակական կարծիք։ Նա մեղադրվում է «ռուսական նարատիվները և կարգախոսները լուսաբանելու մեջ»։

Placeholder
Ռեժիսոր Կարեն Շահնազարովն արձագանքել է Ուկրաինայում իր դեմ քրեական գործ հարուցելուն