Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ
Քաղաքական
16:50 26/06/2024
Տարածաշրջան

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով և աջակցում է այդ ուղղությամբ Թբիլիսիի ցանկացած նախաքայլ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ այն (հարաբերությունների կարգավորումը) համապատասխանում է մեր երկու ժողովուրդների շահերին... Մենք աջակցում ենք ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած նախաքայլ»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության նախագահ Միխայիլ Ժգենտին հույս էր հայտնել, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, իսկ վրացական ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Մոսկվան և Թբիլիսին ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և Մոսկվայում Վրաստանի դեսպանատուն բացելու ուղղությամբ ։

Placeholder
Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ