Կառավարությունն արտահանվող ամեն մի լիտր կոնյակի սպիրտի համար տնտեսվարողին կվճարի 100 դրամ
Տնտեսություն
14:54 27/06/2024
Հայաստան

Կառավարությունն արտահանվող ամեն մի լիտր կոնյակի սպիրտի համար տնտեսվարողին կվճարի 100 դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը»:

Ծրագրով նախատեսվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով ։

Նախագծի հրմնավորման մեջ ասվում է, որ ծրագրի նպատակն է աջակցել կոնյակի սպիրտ արտահանող տնտեսվարողներին՝ մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և 2024թ. խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

Աջակցությունը չի տրամադրվի ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար։
 

Placeholder
Կառավարությունն արտահանվող ամեն մի լիտր կոնյակի սպիրտի համար տնտեսվարողին կվճարի 100 դրամ