Նիկոլ Փաշինյանը թվարկեց կառուցված և նորոգված բոլոր՝ 93 մանկապարտեզների անվանումները
Կրթություն, գիտություն
11:21 27/06/2024
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը թվարկեց կառուցված և նորոգված բոլոր՝ 93 մանկապարտեզների անվանումները

«Նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ-ի 2024 թվականի բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 2 մլրդ 314 մլն դրամի չափով ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզին գույքով ապահովելու համար»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ գումար կհատկացվի նաև անհետաձգելի ծրագերի շրջանակներում  Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմանորոգման աշխատաքների մեկնարկման նպատակով։

Անդրեասյանը հայտնեց, որ այդ հատկացումները կատարվում է 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորագման ծրագրի շրջանակներում։

«2023 թվականի ավարտի դրությամբ 144 նախադպրոցական հաստատություններում աշխատանքներն ավարտված են և ներկայում այդ թիվը հասել է 159-ի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ 93 մանկապարտեզներից՝ սուբվենցիոն ծրագրերով կառուցվել և վեակառուցվել է 74 մանկապարտեզ, Վերկառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցնեով՝ 6, անհետաձգելի ծրագրով՝ 3, մոդուլային տիպի մանկապարտեզներից՝ 2 և բարեգործական ծրագրով՝ 8 մանկապարտեզ։

Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ դրանցից 25-ը ամբողջությամբ նոր կառուցված մանկապարտեզներ են։

Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր 93 մանկապարտեզի անվանումները։

Placeholder
Նիկոլ Փաշինյանը թվարկեց կառուցված և նորոգված բոլոր՝ 93 մանկապարտեզների անվանումները